Փաշինյանական արդեն իսկ մերժված, ձախողված, Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմող, Արարատը ուրացող, Արցախը թուրքին տված, հազարավոր հայ զինվորների մահվան մատնած իշխանությունը քաղաքական հոգեվարքի մեջ է՝ դատելով տարածված տեղեկատվությունից:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Լոռու մարզում 10 մարդ է ձերբակալվել քարոզչությանը խոչընդոտելու կասկածանքով։
Ըստ «Ազատության»՝ միջադեպը տեղի է ունեցել Տաշիր խոշորացված համայնքի երկու բնակավայրերում՝ Մեծավան և Նորաշեն գյուղերում, որտեղ քարոզարշավ էր իրականացնում ծնունդով լոռեցի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են ՔՊ-ական ավտոերթին մի խումբ մարդիկ դիմավորում «Սամվե՛լ, վարչապե՛տ» վանկարկումներով ու երգով: «Ուժեղ Հայաստան»-ի ղեկավար Սամվել Կարապետյանը Տաշիրից է:
Նշենք, որ Պապիկյանի հրապարակած տեսանյութում երեւում է, որ Պապիկյանը հրահանգում է ոստիկաններին «կարգի հրավիրել խուլիգաններին»:
Այսինքն, ստացվում է, որ Պապիկյանի ու այլ նիկոլականների կարծիքով, ով իրենց մերժում է, խուլիգա՞ն է:
Ի դեպ, եթե կար մեկը, ում բառամթերքն առնվազն անընդունելի էր, դա հենց Պապիկյանն էր:
