Մուրինյուն կդառնա Մադրիդի «Ռեալի» նոր գլխավոր մարզիչը, գործարքն ավարտված է

Ժոզե Մուրինյուն կհեռանա «Բենֆիկայից» և կդառնա Մադրիդի «Ռեալի» նոր գլխավոր մարզիչը։ Ինչպես հաղորդում է Marca պարբերականը, պորտուգալացու վերադարձն արդեն համաձայնեցված է։

Մոտ ժամանակներս ակումբը պաշտոնապես կհաստատի նրա նշանակումը։ Նշվում է նաև, որ 63-ամյա մարզիչն ակտիվորեն կմասնակցի թիմի տրանսֆերային արշավին։

​Մադրիդյան թիմի ղեկին Մուրինյուն կփոխարինի Ալվարո Արբելոային։ Հիշեցնենք, որ Ժոզեն ավելի վաղ գլխավորել է «Ռեալը» 2010-ից 2013 թվականներին։

Ընթացիկ մրցաշրջանում թիմը ոչ մի տիտղոս չի նվաճել։

Leave a Comment