Il Giornale. Իտալիայում մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ

Հյուսիսային Իտալիայի Մոդենա քաղաքում (Էմիլիա-Ռոմանիա շրջան) մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ՝ վիրավորելով առնվազն 10 մարդու։ Այս մասին հայտնել է Il Giornale թերթը։

Ըստ թերթի՝ մեքենան վարել է 31-ամյա տղամարդ։ Ձերբակալվելու ժամանակ հանցագործը փորձել է փախչել դեպքի վայրից՝ ենթադրաբար դանակահարելով իր ճանապարհը փակող անձին։

Զոհերի ճշգրիտ թիվը պարզվում է։ Il Giornale-ի տվյալներով՝ վթարի հետևանքով տուժածներից մեկը կորցրել է երկու ոտքերը։

Ըստ Gazetta Di Parma թերթի՝ վարորդը վարել է Citroën C3 մակնիշի մեքենա։

Leave a Comment