«Բարսելոնայի» պաշտպանը ցանկանում է տեղափոխվել ԱՊԼ

«Բարսելոնայի» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն կարող է փոխել ակումբային գրանցումը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Ինչպես հաղորդում է AS պարբերականը, նա լրջորեն դիտարկում է կարիերան Անգլիայի Պրեմիեր լիգայում շարունակելու տարբերակը։ Ուրուգվայցուն տեղափոխության դրդող հիմնական գործոնը բավարար խաղաժամանակ չստանալն է։ Արաուխոն անհանգստացած է թիմում իր ունեցած դերով և ձգտում է լինել առանցքային խաղացող։

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա պաշտպանը մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը ուրուգվայցու տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։

Leave a Comment