Խամզաթ Չիմաև, Արման Ծառուկյան, եկե՛ք ինձ մոտ մարզվելու․ Զահաբի

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, կանադացի Ժորժ Սեն-Պիերի մարզիչ Ֆիրաս Զահաբին դիմել է Խամզաթ Չիմաևին՝ UFC 328 մրցաշարում Շոն Ստրիքլենդից կրած պարտությունից հետո։

«Խամզա՛թ, արի ինձ մոտ մարզվելու։ Արի Մոնրեալ։ Խոստանում եմ՝ եթե գաս, էլ երբեք շնչակտուր չես լինի։ Քեզ հետ բեր նաև Արման Ծառուկյանին։ Խամզաթ Չիմաև, Արման Ծառուկյան, եկե՛ք ինձ մոտ մարզվելու», – Զահաբիի խոսքերն է մեջբերում MMA Junkie-ն։

Մասնագետը վստահեցրել է, որ իրենց մոտ մարզվելու դեպքում մարտիկների ֆիզիկական վիճակը, հարվածային տեխնիկան և ոտքերով աշխատանքը կհասնեն չտեսնված մակարդակի։ Նա ընդգծել է, որ եթե Չիմաևն ընդունի հրավերը, նման պարտություն այլևս երբեք չի կրկնվի։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում կայացած UFC 328 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը մրցավարների ոչ միաձայն որոշմամբ (48-47, 47-48, 48-47) պարտվել էր ամերիկացի Շոն Սթրիքլենդին:

Leave a Comment