Ֆիցոն կարծում է, որ Մակրոնը կարող է դառնալ Եվրամիության առաջնորդը

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կարծում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2027 թվականին, պետք է ղեկավարի Եվրամիությունը։

«Մեզ (Եվրամիությանը) անհրաժեշտ են ուժեղ առաջնորդներ։ Եթե ինձ հարցնեք, թե ով կարող է լինել այդպիսին հիմա, ես կասեի, որ միակը, ով կարող է ստանձնել այս դերը ԵՄ-ում, ինչպես ես հասկանում եմ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնն է», – ասել է Ֆիցոն ուսանողների հետ հանդիպման ժամանակ։ Նա քննադատել է ԵՄ ներկայիս ղեկավարությանը՝ մասնավորապես դժգոհություն հայտնելով Կայա Կալասի աշխատանքից։

«ԵՄ-ն պետք է լուրջ փոփոխությունների ենթարկվի», – ասել է վարչապետը։ Նա, ի թիվս այլ բաների, նշել է, որ ԵՄ-ն չունի միասնական արտաքին քաղաքականություն։

Leave a Comment