Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են փոխել ընտրատեղամասը և ընտրել հարմարեցված պայմաններով տեղամասում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ։աշմանդամություն ունեցող անձինք կարող են փոխել ընտրատեղամասը և ընտրել հարմարեցված պայմաններով տեղամասում։ Ընտրական տեղամասը փոխելու համար անհրաժեշտ է այցելել elections.am կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայք, սեղմել Ազգային ժողովի ընտրություններ 2026, ներբեռնել մատչելի և մասամբ մատչելի տեղամասային կենտրոնների ցանկը, ընտրել տեղամասը, ապա ընտրել էլեկտրոնային ձևաթղթեր, գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևեր։

Հաջորդ քայլով ներբեռնել ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու, ըստ գտնվելու վայրի նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմումի ձևը և լրացնել այն, նշել հաշմանդամության հիմքով տեղաշարժման հենաշարժական դժվարություններ ունեցող ընտրող, լրացնել և պահպանել։

Մուտք գործել e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ, սեղմել ուղարկել դիմում, հարցում կամ բողոք, ընտրել նամակի ձևը դիմում, դիմել որպես անհատ, ում եք ուղղում ձեր նամակը ցանկից, ընտրել նախարարությանը ենթակա մարմիններ բաժնի, Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, լրացնել դիմումը։

Էլեկտրոնային դիմումներն ապահովվում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ, սակայն հաշմանդամության հիմքով տեղաշարժման դժվարություններ ունեցող անձինք կարող են ներկայացնել իրենց էլեկտրոնային դիմումներն առանց թվային ստորագրության եթե կցել են հաշմանդամություն ունենալ հաստատող փաստաթուղթը կամ դրա պատճենը։

Ընտրական տեղամասի փոփոխության դիմումը հաստատվելուն պես կստանաք համապատասխան ծանուցումը։

Leave a Comment