Իրանը հայտարարել է, որ շուտով Հորմուզում կներդնի տարանցիկ վերահսկողության մեխանիզմ

Իրանը պատրաստել է և շուտով կներկայացնի Հորմուզի նեղուցում նավագնացության վերահսկողության մեխանիզմ, հայտարարել է Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին։

«Իրանը, իր ազգային ինքնիշխանության իրավունքի և միջազգային առևտրի անվտանգության ապահովման շրջանակներում, պատրաստել է Հորմուզի նեղուցում նավագնացության մոնիթորինգի մասնագիտական ​​մեխանիզմ՝ սահմանված երթուղով, այն շուտով կներկայացվի», – գրել է Ազիզին X սոցիալական ցանցում։

Նա հավելել է, որ մշակված մեխանիզմի համաձայն՝ միայն առևտրային նավերը և Իրանի հետ համագործակցող կողմերը կունենան Հորմուզի նեղուցով տարանցման իրավունք։ Իսլամական Հանրապետությունը վճար կգանձի մեխանիզմի շրջանակներում մատուցվող հատուկ ծառայությունների համար։

Leave a Comment