Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից հետո պետական այցով կմեկնի Չինաստան։
«Մենք սպասում ենք վերջնական հաստատմանը։ Տեսնում եմ, որ նախագահ Պուտինը մայիսի 19-20-ը կայցելի Չինաստան, դրա մասին հայտարարվել է։ Դրանից մի քանի օր անց մենք կմեկնենք Չինաստան՝ նախագահ Սի Ծինփինի հետ բանակցությունների համար։ Այսպիսով, նախագահներ Թրամփի և Պուտինի այցերից հետո մենք կունենանք բացառիկ պատիվ պաշտոնական պետական այց կատարել Չինաստան», – շաբաթ օրը քաղաքացիներին ուղղված իր ուղերձում ասել է Վուչիչը։