Բուլղարիայում ընթացող ազատ ոճի ըյմբշամարտի Մ17 ԵԱ-ում հաջող է ելույթ ունենում 71 կգ քաշային Ավետիկ Թութխալյանը։ Հայ ըմբիշը նախ ժամանակից շուտ 15-2 հաշվով հաղթել է ադրբեջանցի Թունար Ամիլ Գուլիևին, ապա 10-4 հաշվով՝ բելառուս մարզիկին։
Թութխալյանը դուրս է եկել քառորդ եղրափակիչ, որտեղ կմրցի Ռուսաստանը ներկայացնող Արտյոմ Անանյանի հետ։