Երեկ՝ մայիսի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Մրգանուշ և Դեղձուտ գյուղերի խաչմերուկում Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Տիգրան Օ․-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 90-ամյա Վարազ Ի․-ին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տուժածին տեղափոխել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: