Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը հայտնել է, որ մոտ ապագայում մտադիր չէ ավարտել մարզչական կարիերան։ Հիշեցնենք, որ ավելի վաղ 57-ամյա մասնագետը հայտարարել էր աշխարհի 2026 թվականի առաջնությունից հետո հավաքականի ղեկը զիջելու որոշման մասին։
«Ես չեմ հրաժարվում աշխատանքից։ Բաց եմ բանակցությունների համար, և բոլորը գիտեն այդ մասին։ Մտադիր չեմ ավարտել մարզչական կարիերաս աշխարհի առաջնությունից հետո», — Դեշամի խոսքերն է մեջբերում Get French Football News պարբերականը։
Ֆրանսիացի մասնագետը ազգային թիմը գլխավորում է 2012 թվականի ամառվանից։ Նրա ղեկավարությամբ Ֆրանսիայի հավաքականը 2018 թվականին հռչակվել է աշխարհի չեմպիոն, իսկ 2022 թվականին՝ փոխչեմպիոն։ մասնակցել է աշխարհի առաջնության եզրափակչի հանդիպմանը, որտեղ զիջել է Արգենտինային