Պուտինը պաշտոնական այցով Չինաստան կմեկնի մայիսի 19-20-ը

Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կայցելի Չինաստան, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հրավերով նախագահ Պուտինը մայիսի 19-20-ը պաշտոնական այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն», – ասվում է հաղորդագրության մեջ։

Առաջնորդները կքննարկեն Մոսկվայի և Պեկինի միջև հարաբերությունները և միջազգային հարցեր: Բանակցություններից հետո նրանք նախատեսում են ստորագրել համատեղ հայտարարություն և փաստաթղթերի փաթեթ:

Leave a Comment