Արտերկում խաղացող 11 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի հավաքական

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է արտերկրում հանդես եկող այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են հավաքական՝ նախապատրաստվելու առաջիկա ընկերական հանդիպումներին:

Ազգային թիմի ճամբար են հրավիրվել 11 լեգեոնականներ: Վնասվածքների պատճառով հավաքականին չեն կարողանա միանալ Վահան Բիչախչյանը, Ֆինն Գերագուսյանը, Ստյոպա Մկրտչյանը և Ուգոչուկվու Իվուն։

​Հիշեցնենք, որ առաջիկայում Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Ղազախստանի և Մոլդովայի ընտրանիների հետ:

Leave a Comment