Սուրեն Իշխանյանը բացահայտ առավելությամբ հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ․ Մ17 ԵԱ

Բուլղարիայում շարունակվող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում գերազանց է հանդես գալիս 55 կգ քաշային Սուրեն Իշխանյանը։ Հայ ըմբիշը տպավորիչ մեկնարկ էր գրանցել՝ տանելով երկու վաղաժամ հաղթանակ և հասնելով կիսաեզրափակիչ: Եզրափակիչ դուրս գալու համար գոտեմարտում Իշխանյանը կրկին ժամանակից շուտ բացահայտ առավելության է հասել ադրբեջանցի Աբբաս Շաֆիևի նկատմամբ: Այսօր երեկոյան հայ մարզիկը կգոտեմարտի ոսկե մեդալի համար:

Leave a Comment