Ըմբիշ Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցուն և դուրս եկել ԵԱ եզրափակիչ

Ըմբիշ Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցուն և դուրս եկել ԵԱ եզրափակիչ

16 մայիսի 2026 – 11:38 AMT

PanARMENIAN.Net – Ազատ ոճի ըմբիշ Սուրեն Իշխանյանը Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում հաղթել է ադրբեջանցի մրցակցին և ապահովել եզրափակչի ուղեգիրը։

Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունն անցկացվում է Բուլղարիայում։

Ազատ ոճի ըմբիշ Սուրեն Իշխանյանը ժամանակից շուտ առավելության է հասել ադրբեջանցի Աբբաս Շաֆիևի նկատմամբ և դուրս է եկել Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության եզրափակիչ։

Գոտեմարտն ավարտվել է 15։4 հաշվով։

Հայ ըմբիշը կգոտեմարտի ոսկե մեդալի համար։

Ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունն անցկացվում է Բուլղարիայի Սամոկով քաղաքում մայիսի 11-17-ը։

Leave a Comment