Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն





ՀՀ-ում Իրանի դեսպանատունն արձագանքել է «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի ժամանակ իսրայելական հեռուստաալիքի կողմից Հայաստանն Ադրբեջանի դրոշով ներկայացնելուն։ «Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ։ Հայաստանը պատմական և քաղաքակրթական ազգ է, և Իրանը միշտ եղել է նրա կողքին»,- ասված է ՀՀ-ում Իրանի դեսպանության X-ի էջում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրայելի Kan 11 պետական հեռուստաալիքը Հայաստանն ու Ադրբեջանը նույն դրոշի ներքո է ներկայացրել մրցույթի կիսաեզրափակիչի հեռարձակման ժամանակ։



Leave a Comment