Թրամփը հայտարարել է, որ ինքը կհասնի Հորմուզի նեղուցի բացմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ իրեն կհաջողվի համոզել Իրանին բացել Հորմուզի նեղուցը։

«Ես կկայացնեմ ճիշտ որոշում: Նեղուցը բաց կլինի, Իրանը միջուկային զենք չի ունենա, և աշխարհը կշարունակի իր բնականոն կյանքը», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։

Թրամփը չի մանրամասնել, թե ինչ կոնկրետ միջոցներ է մտադիր ձեռնարկել։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները մի քանի անգամ մոտ է եղել Իրանի հետ հակամարտության դիվանագիտական ​​լուծմանը, սակայն ամեն անգամ Թեհրանը հրաժարվել է գործարքից։

Leave a Comment