ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ հարձակումները․ NYT

Միացյալ Նահանգները և Իսրայելը ակտիվորեն պատրաստվում են Իրանի դեմ հարձակումների հնարավոր վերսկսմանը, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով Մերձավոր Արևելքի աղբյուրներին։

Երեքշաբթի օրը Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի պաշտպանության ենթահանձնաժողովի լսումներում, հայտարարեց, որ ամերիկյան զինվորականները պատրաստ են ենթարկվել ԱՄՆ նախագահի կողմից Իրանի վերաբերյալ կայացվող ցանկացած որոշման, այդ թվում՝ հակամարտության սրման: Նա հրաժարվեց լրացուցիչ մանրամասներ տրամադրել՝ հղում անելով լսումների ոչ գաղտնի բնույթին:

Թերթը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, նշում է, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշի վերսկսել հարվածները, հնարավոր է իրանական ռազմական օբյեկտների և ենթակառուցվածքների ավելի ագրեսիվ ռմբակոծություն։

Leave a Comment