ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի ցանկանա կռվել Չինաստանի հետ Թայվանի անկախության համար։
«Ես այսպես կասեմ. ես չեմ ուզում, որ որևէ մեկը հռչակի անկախություն, իսկ հետո ստիպված լինի 9500 մղոն անցնել պատերազմելու համար», – ասել է Թրամփը Fox News-ին՝ մեկնաբանելով Թայվանի հարցը։
Ամերիկացի առաջնորդը նաև ենթադրել է, որ Պեկինը, հավանաբար, որևէ քայլ չի ձեռնարկի կղզու վերաբերյալ, եթե իրավիճակը մնա այնպես, ինչպես կա։