Եգիպտոսում որսացել են շնաձուկ, ինչը մտահոգություն է առաջացրել հանգստացողների շրջանում

Եգիպտոսի Կարմիր ծովի ափին գտնվող Էլ Քուսեյր քաղաքի մոտակայքում ձկնորսները մեծ շնաձուկ են որսացել, ինչը անհանգստություն է առաջացրել հանգստացողների շրջանում, հաղորդում է «Ալ Մասրի Ալ Յում» թերթը։

Էլ Քուսեյրը գտնվում է Եգիպտոսի հայտնի Հուրգադա հանգստավայրից մոտավորապես 130 կիլոմետր հարավ։

«Կարմիր ծովի հարավային նահանգի Էլ Քուսեյր քաղաքի մի քանի ձկնորսների հաջողվել է որսալ շնաձուկ, որը ավելի վաղ հայտնվել էր քաղաքի լողափերից մեկի մոտ և տագնապ էր առաջացրել հանգստացողների շրջանում», – նշվում է հրապարակման մեջ։

Leave a Comment