Վաշինգտոնում խաղաղության բանակցությունների երրորդ փուլի ընթացքում Լիբանանի և Իսրայելի պատվիրակությունները սկսել են քննարկել երկարաժամկետ անվտանգության համաձայնագիր։ Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի աղբյուրը «Al Hadath»-ին:
«Բանակցողները կարևոր առաջընթաց են գրանցել և այլևս չեն սահմանափակվում հրադադարի ամրապնդման հետ կապված հարցերով», – ասել է աղբյուրը, ըստ հեռուստաալիքի։
Աղբյուրի խոսքով՝ կողմերը սկսել են քննարկել համատեղ աշխատանքի մեխանիզմ, որը «կարող է դառնալ ավելի լայն համաձայնագրերի հիմք»։
«Ինչ վերաբերում է իսրայելական զորքերի դուրսբերմանը Լիբանանի տարածքից, դա կախված է շիական «Հըզբոլլահ» կազմակերպության կողմից ներկայացվող սպառնալիքի վերացումից», – նշել է աղբյուրը։
Կողմերի միջև հանդիպումները տեղի են ունենում Պետդեպարտամենտում՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի ակտիվ աջակցությամբ։ Լիբանանի պատվիրակությունը գլխավորում է ԱՄՆ-ում նախկին դեսպան Սայմոն Քարամը, իսկ իսրայելական պատվիրակությունը՝ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Յոսեֆ Դրազնինը։
Ապրիլի 14-ի առաջին փուլից հետո համաձայնություն ձեռք բերվեց Լիբանանում հրադադարի հաստատման վերաբերյալ, որը կսկսվի ապրիլի 17-ից։ Ապրիլի 23-ի երկրորդ փուլից հետո հայտարարվեց հրադադարի երեք շաբաթով երկարաձգման մասին։