Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր բանակցությունները, որոնց ընթացքում երկու կողմերը քննարկել են երկկողմ առևտրի և անվտանգության հարցեր։
«Ես ջերմ և հիանալի զրույց ունեցա նախագահ Թրամփի հետ, և մենք վերահաստատեցինք մեր աշխատանքը անվտանգության ոլորտում և մեր առևտրային բանակցությունները», – գրել է Շեյնբաումը X-ում։
Պետության ղեկավարը հավելել է, որ շուտով ամերիկյան պատվիրակությունը կայցելի Մեքսիկա՝ քննարկումները շարունակելու համար։ «Մենք համաձայնեցինք կրկին խոսել և շարունակել երկխոսությունը նրա (Թրամփի – խմբ.) որոշ պաշտոնյաների հետ, ովքեր շուտով կայցելեն մեր երկիր», – նշել է նա։