Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի խոսքով՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը հզոր խթան կհաղորդի չին-ամերիկյան հարաբերություններին տարբեր մակարդակներում։
«Այս հանդիպումը հզոր խթան կհաղորդի երկու երկրների օրենսդիր մարմինների, տեղական իշխանությունների, գործարար շրջանակների, ակադեմիական շրջանակների, լրատվամիջոցների և այլ ոլորտների միջև համագործակցության ամրապնդմանը», – Չինաստանի արտաքին գործերի նախարարության կայքէջում մեջբերում է Վան Իի խոսքերը՝ մեկնաբանելով Թրամփի Պեկին կատարած այցի արդյունքները։
Վան Իի պարզաբանմամբ՝ երկու պետությունների ղեկավարների միջև համաձայնագրերի իրականացումը «կպահանջի երկու պետական մարմինների համատեղ ջանքերը»։ Նա նշել է, որ Սի Ծինփինը և Թրամփը համաձայնել են փոխադարձ աջակցություն ցուցաբերել նոյեմբերին կայանալիք ԱԽՏՀ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման, ինչպես նաև G20 գագաթնաժողովի հաջող անցկացմանը։
«Չինաստանը և ԱՄՆ-ն պետք է գործողություններ ձեռնարկեն բոլոր մակարդակներում՝ երկու առաջնորդների կոնսենսուսը իրականացնելու և ավելի շոշափելի արդյունքների հասնելու համար», – հավելել է Չինաստանի արտաքին գործերի նախարարը։ Նա ընդգծել է, որ բարձր մակարդակի դիվանագիտությունը «ուղղորդող աստղն» է երկու երկրների միջև հարաբերություններում։