Ոչ մի սարսափելի բան չկա, պետք է ընդունել մարզչի որոշումները․ Մբապե

«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն Լա Լիգայի 36-րդ տուրի՝ «Օվյեդոյի» դեմ խաղից հետո խոսել է քիչ ժամանակ ստանալու մասին։ Այս խաղում ֆրանսիացի ֆուտբոլիստը փոխարինման էր դուրս եկել 69-րդ րոպեին։

«Ես պատրաստ էի խաղադաշտ դուրս գալ մեկնարկային կազմում, բայց Արբելոան ինձ ասաց, որ այս պահին ես չորրորդ հարձակվողն եմ։ Ոչ մի սարսափելի բան չկա, պետք է ընդունել մարզչի որոշումները։ Ես ավելի տքնաջան եմ աշխատելու», – Մբապեի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ֆրանսիացին նաև հերքել է շրջանառվող լուրերը, թե Լա Լիգայի նախորդ երկու տուրերում չի խաղացել վնասվածքի պատճառով։

Leave a Comment