Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների ազատ ոճայինների Եվրոպայի առաջնությանը Սուրեն Իշխանյանն անցել է եզրափակիչ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Հայ ըմբիշը կիսաեզրափակչում ժամանակից շուտ 13։4 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի Աբբաս Շաֆիևի նկատմամբ ու վաղը կգոտեմարտի ոսկե մեդալի համար։
Առաջնությունը մեկնարկել է մայիսի 11-ին և կավարտվի մայիսի 17-ին։
