Հանդիպմանը մասնակցել են նաև Արդարադատության նախարարի խորհրդական Վազգեն Մուրադյանը, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Մարինե Յայլախանյանը, ինչպես նաև նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման ոլորտում իրականացվող բարեփոխումներին ու իրավակարգավորումների կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Մասնավորապես, ներկայացվել են «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի 1993 թվականի կոնվենցիայից բխող ներպետական կարգավորումների ձևավորման ուղղությամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացված քայլերը, ինչպես նաև ՀՀ ընտանեկան օրենսգրքից բխող կառավարության որոշումների նախագծերի մշակման ընթացքը։