Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն պատասխանել է ակումբից իր հնարավոր հեռանալու վերաբերյալ լրագրողների հարցին։
Աստղային ֆուտբոլիստը հստակ հասկացրել է, որ չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը:
«Ես ինձ շատ լավ եմ զգում Մադրիդում։ Ինչո՞ւ պետք է հեռանամ»,- Մբապեի խոսքերն է մեջբերում իսպանական Marca պարբերականը։