15 Մայիսի 2026, 18:30
Պյատիգորսկ քաղաքի №6 մանկապատանեկան մարզադպրոցի և «Մաշուկ» ֆուտբոլային ակումբի սան Տիգրան Ավանեսյանը 32 րոպե 57 վայրկյան գնդակը պահել է օդում՝ այդ ընթացքում դրան հպվելով շուրջ 3615 անգամ։ Այս ցուցանիշով նա սահմանել է համաշխարհային ռեկորդ։
8-ամյա Տիգրանի մարզիչը Աշոտ Ավագիմյանն է։