17:00 Լուրերը մեկ տողով. Ընտրություն՝ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև, Ծառուկյանի որդու շուրջ սկանդալն ու աշխատավարձերի կտրուկ բարձրացման խոստումը

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

• Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ռուսական բոտերի ցանցը վարչապետի դեմ աննախադեպ ծավալի ապատեղեկատվական արշավ է սկսել։ 

•Ռուսաստանի կառավարությունը հայտարարել է, որ Երևանը վաղ թե ուշ ստիպված է լինելու վերջնական ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև։ 

•«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հերքել է արտաքին միջամտության մասին լուրերը և մեղադրել իշխանություններին անմեղության կանխավարկածը խախտելու մեջ։ 

•«Ուժեղ Հայաստան»-ը  խոստանում են առաջիկա հինգ տարիներին բազմապատկել ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերը։ 

•Միջազգային հարթակում ԱՄՆ և Գերմանիայի առաջնորդները քննարկել են Իրանի միջուկային խնդիրը և Ուկրաինայում պատերազմի կարգավորման հեռանկարները։ 

•Դոնալդ Թրամփը հաստատել է Իրանում սկսած ռազմական գործողություններն ամբողջացնելու Վաշինգտոնի մտադրությունը։ 

Leave a Comment