Իրանին հարվածներ հասցնելու հնարավոր վերսկսման վերաբերյալ հարցին ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ Թեհրանը երբեք միջուկային զենք ձեռք չի բերի։
«Ես կարող եմ սա ասել վստահությամբ. Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։ Դա տեղի չի ունենալու», – լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան Իսլամական Հանրապետության դեմ ամերիկյան հարվածների հնարավոր վերսկսման մասին հարցին։