Բունդեսթագն անվստահություն է հայտնել Շոլցին, Գերմանիայում արտահերթ ընտրություններ կլինեն





Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին  առաջարկել է ցրել խորհրդարանը, հայտնել է NTV հեռուստաալիքը։

Ավելի վաղ Բունդեսթագը արտահերթ նիստում անվստահություն է հայտնել Շոլցին, պատգամավորների մեծամասնությունը՝ 717-ից 394-ը, կողմ է քվեարկել նրա ղեկավարած կառավարությանը վստահությունից զրկելուն, ուստի Գերմանիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների կանցկացվեն։

Գերմանական օրենսդրությամբ՝ նախագահը պարտավոր է 21 օրվա ընթացքում ցրել Բունդեսթագը։ Նոր ընտրությունները կանցկացվեն խորհրդարանը ցրելուց հետո՝ 60 օրվա ընթացքում։ Ընտրությունների արդյունքով նոր կառավարություն կձևավորվի, նոր կանցլեր կընտրվի։
Աղբյուր՝ Aysor.am



Leave a Comment