Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունները կքննարկվեն մայիսի վերջին Ղազախստանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովում, որին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարողանա մասնակցել, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում։
«Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները քննարկելու հնարավորություն կստեղծվի մայիսի վերջին, երբ Ղազախստանում կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի գագաթնաժողովը», – ասել է նախարարը։
Նա պարզաբանել է, որ Փաշինյանը նախկինում նշել էր, որ զբաղված է ընտրական հարցերով և չի կարողանա մասնակցել Եվրասիական տնտեսական միության ղեկավարների հանդիպմանը։