Կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ




 


Ուսանողների և երիտասարդների օրվա առիթով նախատեսված միջոցառումներով պայմանավորված՝ մայրաքաղաքում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․


 


  • Մայիսի 15-ին՝ ժամը 22․00-ից երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Հանրապետության հրապարակի՝ Նալբանդյան և Աբովյան փողոցների հատվածում (շատրվանների դիմաց),

  • կեսգիշերից սկսած (ժամը 24․00-ից), երթևեկությունը կսահմանափակվի նաև Ամիրյան փողոցում՝ Հանրապետության հրապարակից Ամիրյան-Զաքյան խաչմերուկի հատվածում,

  • մայիսի 16-ին՝ ժամը 16․00-ից սկսած, ժամանակավորապես կսահմանափակվի մուտքը դեպի Հանրապետության հրապարակ։


 


Հաշվի առնելով միջոցառումներն անվտանգ և անխափան կազմակերպելու անհրաժեշտությունը՝ վարորդներին հորդորում ենք նախապես ընտրել երթուղիները, հետևել ոստիկանության ծառայողների ցուցումներին։


 


Leave a Comment