Եթե «թռած» ու «ստուկաչ» բառերը հիմք են «Ատելության խոսք»-ի հոդվածով մարդ կալանավորելու համար, ապա ինչո՞ւ նույն հոդվածով Նիկոլին կալանավորելու հիմք չեն «համբալ» բառը

Հաղորդում հանցագործության մասին

Շենգավիթցի Արտակին ձերբակալել են «Ատելության խոսքի» համար, քանի որ վերջինս Նիկոլին անվանել էր «թռած», իսկ Նիկոլը իրոք «թռել» էր Մարտի 1ին, և «ստուկաչ», իսկ Նիկոլը բազում ու բազմաթիվ ստուկաչություններ է արել:

Առիթից օգտվելով՝ չեմ կարող չպատմել Նիկոլին բնորոշող ամենցցուն ստուկաչության դրվագներից մեկը: Ըստ օդում կախված լուրերի՝ սա որ նստած ա լինում, կլյուչնիկից հեռախոս ա ուզում, բա թե զանգեմ տնեցիքիս հետ խոսամ, կլյուչնիկի մեխկը գալիս ա՝ հեռախոս ա տալիս: Նիկոլս զանգում ա Աննային, ով իր բացակայության ժամանակ Հայակական ժամանակն էր տիրություն անում ու հրահանգում, որ ՀԺում հոդված գրվի, որ իրենց գաղութում ոչ կանոնադրական հարաբերություններ են ծաղկում ու կլյուչնիկները կալանավորներին հեռախոս են տալիս: Հետո ահագին պռոբլեմներ ա ունենում Նիկոլին հեռախոս տված կլյուչնիկը…

Ասածս ի՞նչ ա. եթե «թռած» ու «ստուկաչ» բառերը հիմք են «Ատելության խոսք»-ի հոդվածով մարդ կալանավորելու համար, ապա ինչո՞ւ նույն հոդվածով Նիկոլին կալանավորելու հիմք չեն «համբալ» բառը, որով նա երեկվանից դիմում է Քոչարյանին և «թռածներ/փախածներ» բառը, որով նա պարբերաբար ու ընդհանրական բնութագրում է արցախցիներին, այդ թվում՝ մետրոյի հայտնի լեզվակռվի ժամանակ:

Ես հասկանում եմ, որ խորհրդարանական ընդդիմությունը շա՜տ կարևոր հարցերով է զբաղված, բայց քանի Նիկոլը իրա ձեռով իրավական նախադեպ ա տվել ձեզ, կլինի՞ մի պահ պրեմիա-կամանդիռովկա թմբիրից դուրս գաք ու իրար գաք: Օրինակ, ինչո՞ւ լրագրողներով ու ձեր հեռախոսի ուղիղ եթերները գրկած դեռ չեք գնացել քաղմաս, ՆԳՆ և այլ պատկան մարնիններ ու հաղորդում չեք ներկայացրել Նիկոլի դեմ: Հա, գիտեմ, որ բան չեն անելու, բայց կլինի՞ էդ բան չանելն ու երկակի ստանդարտների կիրառումը տեսախցիկների վրա ֆիքսվի: Հեչ որ չէ, վաղն այդ փաստը կարող է օգնել Արտակին, ով ձերբակալված է:

Ի դեպ, մամուլի հաղորդագրություններն ու հրապարակային հայտարարություններն էլ են համարվում հաղորդում հանցագործության մասին, այնպես որ, ընդունեք գրածս որպես հաղորդում հանցագործության մասին. իմ կարծիքով, քաղաքացի Նիկոլ Փաշինյանը բազմակի դրվագներով թույլ է տվել հրապարակային հայտարարություններ և արտահայտություններ, որոնք «Ատելության խոսք» են, իսկ Արցախի հայության մասին նրա հայտարարություններն առերևույթ հիմք են «Ներազգային թշնամանքի հրահրման» մասին քրեական հոդվածով վարույթ սկսելու համար: Արտակի նախադեպն ի նկատի ունենալով, Նիկոլին պետք է կալանավորել արդեն այսօր՝ հաշվի առնելով վերջինիս հանրային վտանգավորության աստիճանն ու գործի քննության վրա ազդելու հնարավորությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment