Մոսկվան և Կիևը 205-ը 205-ի դիմաց գերիների փոխանակում են իրականացրել

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել 205-ը 205-ի դիմաց բանաձևով։ Հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, ուկրաինական կողմը դեռևս չի մեկնաբանել տեղեկատվությունը։

Ռուս զինծառայողները տեղափոխվել են Բելառուս։ Փոխանակումը կազմակերպվել է ԱՄԷ-ի միջնորդությամբ,- ասված է հայտարարությունում:

Վերջին օրերին Մոսկվան և Կիևը հայտարարել էին փոխանակման ծրագրերի մասին։ Սակայն նախնական հայատարարությունները ցույց էին տալիս 1000-ը 1000-ի դիմաց փոխանակում։ Փոխանակումը նախատեսվում էր իրականացնել մայիսյան հրադադարի ընթացքում։ Սակայն դա տեղի չունեցավ։ Կրեմլը պնդում էր, որ Ուկրաինան հետաձգում է ցուցակների փոխանցումը, մինչդեռ Կիևը հերքում էր դա։

Leave a Comment