Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են ռազմագերիների փոխանակում՝ 205-ը 205-ի դիմաց ձևաչափով: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը, մինչդեռ ուկրաինական կողմը դեռևս չի մեկնաբանել այս հաղորդագրությունը
ՌԴ ՊՆ-ի հայտարարության համաձայն՝ «Ռուսաստանը ուկրաինական գերությունից վերադարձրել է 205 զինծառայողի, փոխարենը փոխանցվել են Ուկրաինայի ԶՈւ-ի 205 ռազմագերիներ»։ Ռուս զինվորականները տեղափոխվել են Բելառուս։ Փոխանակումն իրականացվել է ԱՄԷ-ի միջնորդությամբ
Վերջին օրերին թե՛ Մոսկվայում, թե՛ Կիևում հայտարարել էին փոխանակման նախապատրաստման մասին։ Սակայն սկզբում հաղորդվում էր 1000-ը 1000-ի դիմաց ձևաչափով փոխանակման մասին։