ՊՍԺ-ն կապ է հաստատել Ռեալի աստղի ներկայացուցիչների հետ

Ֆրանսիական ՊՍԺ-ն շարունակում է ուղիներ փնտրել թիմի կազմն ուժեղացնելու համար։ Իսպանական El Chiringuito-ի եթերում տեղեկություն է տարածվել այն մասին, որ ՊՍԺ-ն կապ է հաստատել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի ներկայացուցիչների հետ։

Միևնույն ժամանակ ընդգծվել է, որ փարիզյան ակումբի և Վալվերդեի շրջապատի միջև շփումը դեռևս չի նշանակում, թե ուրուգվայցին ցանկանում է հեռանալ «Ռեալից», կամ որ մադրիդյան թիմը մտադիր է վաճառել իր առանցքային ֆուտբոլիստին։

27-ամյա Ֆեդերիկո Վալվերդեի տրանսֆերային արժեքը Transfermarkt պորտալը գնահատում է 120 միլիոն եվրո։ Ուրուգվայցի կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Վալվերդեն թիմակից Չուամենիի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով տուգանվել էր 500 հազար եվրոյով։ Նույնաչափ պատիժ էր սահմանվել նաև ֆրանսիացի ֆուտբոլիստի նկատմամբ։

Leave a Comment