Ռյազանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

Ռյազանի վրա Ուկրաինայի զինված ուժերի (ՈւԿՈՒ) հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս 12-ը՝ վիրավորվել, իր Telegram ալիքում հայտարարել է Ռյազանի մարզի նահանգապետ Պավել Մալկովը։

Նրա խոսքով՝ տուժածներին արագորեն ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն։

Հարձակման հետևանքով վնասվել են երկու բազմահարկ բնակելի շենքեր։ Այժմ ընթանում են վնասված կառույցների ապամոնտաժման աշխատանքներ, իսկ բնակիչներին տարհանում են։

Մայիսի 15-ի գիշերը հաղորդվել է, որ Ռյազանի երկնքում ՀՕՊ համակարգերը ոչնչացնում են ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։ Ռյազանի տարբեր մասերում լսվել է ընդհանուր առմամբ 8-10 բարձր ձայն։

Ականատեսները հայտնել են, որ լսել են անօդաչու թռչող սարքերի ձայներ և տեսել են երկնքում պայծառ փայլատակումներ։

Leave a Comment