Վիեննայում մեկնարկել է «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը։ 70-րդ հոբելյանական մրցույթում Հայաստանի պատվիրակ SIMÓN-ն հանդես է գալու իր «Paloma Rumba» երգով 6-րդ համարի ներքո:
Մայիսի 12-ին կայացել էր Եվրատեսիլ 2026 մրցույթի առաջին կիսաեզրափակիչը։ Եզրափակչում, որը տեղի կունենա շաբաթ օր՝ մայիսի 16-ին, կմրցեն նաև Իսրայելից Նոամա Բետտանան, Մոլդովայից ռեփեր Սատոշիին, Շվեդիայից Ֆելիցիան, Խորվաթիայից Լելեկ կանանց հնգյակը, Լիտվայից երգչուհի Լիոնա Սիկկան, Լեհաստանից երգչուհի Ալիչյան, Սերբիայից Lavina ռոք խումբը և Բելգիայից երգչուհի Էսիլան:
Ազգային ժյուրիի քվեարկության և հեռուստաքվեարկության արդյունքում «Եվրատեսիլ 2026»-ի առաջին եզրափակչից դուրս են մնացել Էստոնիայից Vanilla Ninja եռյակը և Վրաստանից Bzikebi-ն, Չեռնոգորիայից Tamara Zivkovic-ը, Սան Մարինոյից Boy George-ից Senhit-ը և Պորտուգալիայից Bandidos do Cante տղամարդկանց հնգյակը։
Եզրափակիչ են դուրս գալիս Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի՝ Եվրոպական հեռարձակողների միության մրցույթի ամենամեծ դոնորներն ու կազմակերպիչները, ինչպես նաև «Եվրատեսիլ» երգի մրցույթի հաղթող երկիրը՝ Ավստրիան։