Նոր ուսումնական տարվանից ԿԳՄՍ նախարարությունը դպրոցական նոր ավտոբուսներ կգործարկի գյուղական բնակավայրերի երեխաների տեղափոխման համար։ Խոսքը վերաբերում է այն փոքր գյուղերին, որտեղ դպրոցները կփակվեն, իսկ աշակերտները ուսումը կշարունակեն հարևան համայնքների ավելի խոշոր կրթական հաստատություններում։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Կառավարության նիստում նշել է, որ ծրագիրն արդեն քննարկվում է Ներքին գործերի նախարարության և այլ պատասխանատու գերատեսչությունների հետ։ Նրա խոսքով՝ ավտոբուսների գործարկումը նախատեսվում է սկսել արդեն նոր ուսումնական տարվանից։
Նախաձեռնության նպատակն է ապահովել երեխաների անվտանգ և կազմակերպված տեղափոխումը՝ կրթության հասանելիությունը պահպանելու համար, հատկապես այն համայնքներում, որտեղ աշակերտների փոքր թվի պատճառով դպրոցների պահպանումը դժվար է դարձել։