ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում բանակցությունների ժամանակ խոստացել է, որ Չինաստանը Իրանին ռազմական տեխնիկա չի մատակարարի։
«Նա ասաց, որ չի պատրաստվում ռազմական սարքավորումներ մատակարարել ( Իրանին – խմբ.): Դա կարևոր հայտարարություն է», – ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։
Թրամփը Պեկին է ժամանել մայիսի 13-ին ՝ եռօրյա այցով։ Թրամփին ուղեկցում են 16 խոշոր ամերիկյան ընկերությունների ղեկավարներ, այդ թվում՝ Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը, Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը, Boeing-ի նախագահ Քելի Օրտբերգը, Goldman Sachs-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Սոլոմոնը և Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը։