
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, իրացնելով մայիսի 13-ին ստացած օպերատիվ տեղեկությունը, պարզել են, որ Նոր Խարբերդ գյուղի 49-ամյա բնակիչը, վարչական շրջանի ընտրատեղամասերից մեկում լինելով լիազոր անդամ, ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի օգտին քվեարկելու համար 68-ամյա համագյուղացուն 50 հազար դրամ է տվել։
Ձերբակալման ժամանակ 49-ամյա տղամարդն իր վարած «Տոյոտա» մակնիշի մեքենայով փորձել է դիմել փախուստի, ինչը կանխվել է։ Կաշառք տալու հիմնավոր կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է Շենգավիթի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե։
Ընտրակաշառք տալը, ստանալը, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը քրեորեն պատժելի արարք են։ Կոչ ենք անում զերծ մնալ հակաօրինական գործողություններից։