«Մարալիկում պասպորտ-սեղաններ չկան, հասնում ենք Արթիկ», — դժգոհում է քաղաքացին, ի պատասխան Դավիթ Անանյանն ասում է՝ սխալ որոշումը վերանայվելու է

«Միասնության թևեր» կուսակցության քարոզարշավի ընթացքում Մարալիկ քաղաքի բնակիչներից մեկը դժգոհել է անձնագրային բաժանմունքների օպտիմալացման հետևանքներից՝ նշելով, որ Անի համայնքի բնակիչները այժմ ստիպված են անձնագրային ծառայությունների համար հասնել Արթիկ։

Ի պատասխան՝ կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Անանյան հայտարարել է, որ այդ որոշումը պետք է վերանայվի։

«Մենք պիտի վերականգնենք, որովհետև եթե Մարալիկում մարդը անձնագրային ծառայության խնդիր ունի, չպետք է կիլոմետրերով հասնի Արթիկ ու դեռ չիմանա՝ հերթը իրեն կհասնի, թե ոչ»,- նշել է Անանյանը։

Նրա խոսքով՝ իրականացված օպտիմալացումը քաղաքացիների համար ոչ թե հեշտացրել, այլ լրացուցիչ դժվարություններ է ստեղծել։

Մանրամասները տեսանյութում՝

https://www.youtube.com/shorts/OM2c8eRZKS8

Leave a Comment