
«Ինձ չեն վերցնի, չէ՞, տանեն, եթե մի բան ասեմ»,- քարոզարշավի ժամանակ մոտենալով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց քաղաքացիներից մեկը։ «Մի բան եմ խնդրում․ էս քաղաքում ինչ որ արվում ա, սրտա՛նց արեք, սիրով արեք, որ սիրուն լինի։ Ինչ որ արվում ա՝ արվում ա պարտքի համար»,- նշեց քաղաքացին և շարունակեց․ «Պարոն Փաշինյան, հերիք ա երգեք-պարեք, էդ երգելով, պարելով այս երկիրը չի կառուցվելու, նենց արեք էս ժողովուրդը լավ ապրի, երկի՛րը կառուցեք։ Ես դեմ եմ ձեզ, առաջ ընտրել եմ՝ հիմա դեմ եմ, շատ լավ ինտելեկտ ունեք՝ ի տարբերութուն Քոչարյանի, Սերժի, բայց ձեր ինտելեկտը փաստորեն մեր երկրի համար չի ծառայել»։