Չինաստանի և ԱՄՆ առաջնորդներ Սի Ծինպինը և Դոնալդ Թրամփն ընդգծել են Հորմուզի նեղուցով նավերի ազատ անցման ապահովման անհրաժեշտությունը, հայտնում է «Ինտերֆաքսը»։
«Իրանի վերաբերյալ երկու կողմն էլ համաձայնել են, որ Հորմուզի նեղուցը պետք է բաց մնա՝ էներգետիկ ռեսուրսների ազատ հոսքը պահպանելու համար»,- գրել է գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան անանուն պաշտոնյայի։
Գործակալության աղբյուրի համաձայն՝ Չինաստանի նախագահը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Չինաստանը դեմ է նեղուցի ռազմականացմանը և դրա օգտագործման համար վճարներ սահմանելու ցանկացած փորձի։
Ընդհանուր առմամբ՝ Թրամփը և Ծինպինը քննարկել են տնտեսական համագործակցության ամրապնդման ուղիները։ Մասնավորապես, առաջնորդները քննարկել են Չինաստանում ամերիկյան բիզնեսի համար շուկա մուտք գործելու ընդլայնումը և չինական ներդրումների ավելացումն ԱՄՆ արդյունաբերության մեջ։
Չինաստանի նախագահը հետաքրքրություն է հայտնել ավելի շատ ամերիկյան նավթ գնելու հարցում՝ «ապագայում Հորմուզի նեղուցից Չինաստանի կախվածությունը նվազեցնելու համար, հայտնել է գործակալությունը։
