Արմեն Բեգոյանը մոտ երկու ժամ է՝ պտտվում է Փաշինյանին քարոզչական խմբի հետ, նա արձակուրդում չէ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը մոտ երկու ժամ է՝ պտտվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջնորդած քարոզչական խմբի հետ։ «Ազատության» հետ զրույցում ասաց՝ արձակուրդում չէ, պարզ տարածքով անցնում էր, որ գնար մոտակա դպրոց, որպեսզի ստուգի իր ղեկավարած ՀՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքի ընթացքը։ Նրա այս պնդումից հետո՝ մոտ մեկուկես ժամ է՝ շարունակում է քայլել քարոզչական խմբի հետևից։

«Անկախ դիտորդի» անդամ Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ Բեգոյանը խախտել է աշխատանքային կարգապահությունը և նրան վերադասը պետք է պատասխանատվության ենթարկի։

Նրա վերադաս քաղաքապետ Տիգրան Ավինյանը քարոզչական խմբի շարքերում է՝ կփորձենք պարզել նաև Ավինյանի դիրքորոշումը։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment