«Ինտերը» «ոսկե դուբլ» արեց. Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի կրկնակի չեմպիոնի կոչումը զարդարեց կրկնակի գավաթակրի տիտղոսով





Միլանի «Ինտերը» Իտալիայի գավաթի եզրափակիչ խաղում 2:0 հաշվով հաղթեց «Լացիոյին» և 10-րդ անգամ դարձավ գավաթակիր: Այդպիբսով «Ինտերն» այս մրցաշրջանում «ոսկե դուբլ» արեց՝ դառնալով չեմպիոն և գավաթակիր: 
Եզրափակիչ հանդիպմանը մասնակցեց նաև «Ինտերի» հայկական աստղ Հենրիխ Մխիթարյանը՝ փոխարինման ելնելով 68-րդ րոպեին: 
Շատ են խոսակցությունները, որ այս մրցաշրջանից հետո 37-ամյա կիսապաշտպանը կավարտի ֆուտբոլային կարիերան: Ամեն պարագայում, եթե Մխիթարյանը մարզակոշիկները «կախի մեխից», դա կանի բարձր նոտայի վրա՝ դառնալով Իտալիայի թե՛ կրկնակի չեմպիոն, թե՛ կրկնակի գավաթագիր: 
Լուսանկարը՝ Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից: 

 



Leave a Comment