Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը միակողմանի պատժամիջոցներն անվանել է անհիմն միջոցներ, որոնք հակասում են միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը։
«Մենք պետք է անդրադառնանք միակողմանի հարկադրանքի միջոցների և պատժամիջոցների աճող կիրառմանը, որոնք հակասում են միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Նման միջոցառումները անհամաչափ ազդեցություն ունեն զարգացող երկրների վրա։ Այս անհիմն միջոցները չեն կարող փոխարինել երկխոսությանը, ինչպես որ ճնշումը չի կարող փոխարինել դիվանագիտությանը», – ասել է նա՝ ելույթ ունենալով BRICS-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման առաջին նիստում։
Նախարարի խոսքով՝ ներկայիս մարտահրավերները «շարունակում են սրել անհավասարությունը և խոչընդոտել զարգացումը»։ «Շատ զարգացող երկրների համար առաջնահերթությունը ոչ միայն տնտեսական աճն է, այլև ռիսկերի կառավարումը՝ ավելի ու ավելի բարդացող գլոբալ միջավայրում», – հավելել է նա։