ԱՄՆ ռազմական հետախուզությունը կարծում է, որ Չինաստանը շահագործում է Իրանի շուրջ հակամարտությունը՝ Վաշինգտոնի նկատմամբ իր ռազմական, տնտեսական և դիվանագիտական գերազանցությունը մեծացնելու համար: Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է The Washington Post-ը՝ հղում անելով գաղտնի հետախուզական զեկույցը վերանայած աղբյուրներին:
Թերթի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Պեկին այցից առաջ հետախուզական գործակալության կողմից շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնի գրասենյակում պատրաստված փաստաթուղթը «մտահոգություն է առաջացրել Պենտագոնում այն աշխարհաքաղաքական գնի վերաբերյալ», որը Վաշինգտոնը վճարում է Թեհրանի հետ առճակատման համար:
Թերթի տվյալներով՝ փաստաթուղթը եզրակացնում է, որ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողության մեկնարկից հետո Չինաստանը «զենք է վաճառել Պարսից ծոցում ԱՄՆ դաշնակիցներին» և «օգնություն է ցուցաբերել աշխարհի այն երկրներին, որոնք պայքարում են իրենց էներգետիկ կարիքները բավարարելու համար» Հորմուզի նեղուցի փակումից հետո:
Հոդվածում նշվում է, որ Իրանի դեմ հակամարտությունը, որը լուրջ վնաս է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական տեխնիկային և օբյեկտներին, թույլ է տվել Պեկինին դիտարկել, թե ինչպես է Միացյալ Նահանգները պատերազմներ վարում և դասեր քաղել ապագայում սեփական գործողությունները պլանավորելու համար։